Բարև, 26 տարեկան գեյ տղա եմ և Գերմանիայում եմ ապրում։ Արդեն մի քանի տարի ա որ ամեն օր Հայաստան տեղափոխվելու մասին եմ երազում բայց երբ սկսում եմ ռացիոնալ մտածել մի տեսակ հասկանում եմ որ էդի էդքան էլ խելամիտ գաղափար չի հաշվի առնելով սեռական կողմնորոշումս։
26 տարեկան եմ ու իմ հասակակիցներից շատերը արդեն զուգընկեր ունեն (հատկապես Հայաստանում որտեղ սովորություն կա շուտ ամուսնանալու)։ Անկախ երկրից, մարդիկ նկատելու են որ ես էս տարիքին եմ բայց ընկերուհի դեռ չունեմ ու չեմ էլ խոսում աղջիկների մասին։ Բար ու ակումբ էլ չեմ գնում, այսինքն մարդիկ ուշ թե շուտ սկսելու են գլխի ընկնել որ ես բացարձակ նպատակ ցույց չեմ տալիս ընկերություն անելու կամ պսակվելու։ Ասեմ ավելին, երբ մարդիկ հարցեր են տալիս ռոմանտիկ թեմաների մասին, ես ակնհայտորեն լարվում եմ ու ինչ որ չափով զգացվում ա որ էդ հարցերը ինձ անհանգստացնում են։ Միշտ փորձում եմ ցրել կամ կարճ պատասխաններ տալ որ մարդիկ իրանց ձենները կտրեն։ Ցավոք, միշտ չի որ լռում են։ Անհամեստները մեր երկրում շատ են։
Հայաստանում հորքուր ունեմ ով շաաատտ ա սիրում անտակտ հարցեր տալ ու էս վերջի անգամ որ Հայաստանում էի կարամ ասեմ որ գոնե մի 5 անգամ աղջիկներից հարցրեց ու ցինիկ կատակներ էր անում՝
«հոգնած ե՞ս, ի՞նչ էիր անում սաղ գիշեր։ Աղջիկների հետ էի՞ր խոսում»
«Էրեկ գիշեր կինո նայեցի՞ր, ինչ կինո՞, էրոտի՞կ»
«Գյումրի ե՞ս գնում, կարող ա ընդեղ աղջիկ-մաղջիկ կպցնես»։
Որ ասում եմ քո գործը չի ես ինչ եմ անում կամ ում եմ տենում ինքը էրեխու պես խնդում ա ու ասում ա «լավ բա եթե ոչ ես, ո՞վ իմանա»։ Ընենց ա որ շատ չեմ կարա իրա հարցերին ու կոմենտներին դիմադրեմ թեչե կջոկի որ էդ թեման իմ դուրը չի գալիս ու առանց ամաչելու կասի «ինչի՞ չես ուզում դրա մասին խոսաս՝ կարող ա՞ մի բան կա որ թաքցնում ես»։ Ինքը հաստատ կասկածում ա որ գեյ եմ ու հստակ պատասխան ա փորփրում (ԼԳԲՏ-ի թեման վաբշետը հետաքրքիր ա իրան)։ Բայց դրանից բացի, ինքը նաև շատ ա սիրում բամբասել ու ուզում ա որ ընկերուհի ունենամ որ իրա համար մեր հարաբերությունները սերիալ լինեն ու ինքը անընդհատ սպասի հաջորդ էպիզոդին՝ երբ են համբուրվում, երբ են պառկում իրար հետ, երբ են հղիանում, ևայլն։ Անշնորհքի պես էլ բարձրաձայն կասի ինձ որ իրան ըտենց բաները շատ հետաքրքիր են ու ինքը անպայման ուզում ա իմանա։
Ես մի հոգու մասին պատմեցի բայց կարծում եմ որ նման խնդիրներ շատ մարդկանց հետ կունենամ եթե որոշեմ Հայաստան տեղափոխվել։ Դժվար ա շատ իմ համար որովհետև Հայաստանում եմ ինձ երջանիկ զգում ու ընդհանրապես էլ ցանկություն չունեմ Գերմանիայում ապրելու։ Բայց... ըտենց էլ... ես իմ ձեռով կյանքս եմ դժվարացնելու։ Ախր անգամ եթե Հայաստան մշտապես չապրեմ, գնալ-գալը միշտ էլ լինելու ա, ու առհասարակ չեմ ուզում զրկվեմ Հայաստանում լինելու հաճույքից։ Չգիտեմ ինչքան երկար կկարողանամ թաքնված մնալ։ Չեմ պատրաստվում ամբողջ կյանքս այսպես ապրել, բայց դեռ ժամանակը չի քամինգ-աութ անելու։ Շրջապատիս 70%-ը ինձ կընդունի ուշ թե շուտ, բայց ուզում եմ որ բացահայտվելս իմ սեփական որոշումը լինի երբ կզգամ որ պատրաստ եմ, ոչ թե հալածող հարցերի ճնշման տակ քանդվելու շնորհիվ դուրս գա։ Դա երևի իմ ամենամեծ վախն ա։
Չգիտեմ ինչ անեմ...